Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Քնաբերները հանգեցնում են հիշողության կորստի

Քնաբերները հանգեցնում են հիշողության կորստի

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի գիտնականների համատեղ ուսումնասիրությունների հիմքում դրված էր քնաբեր միջոցների արդյունավետության ուսումնասիրությունը: Նրանք եկել են այն եզրահանգման, որ նման միջոցներն ունեն կողմնակի ազդեցությունների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ հիշողության կորուստը, գլխուղեղի գործունեության այլ խաթարումներ: Գիտնականները պնդում են, որ նրանք, ովքեր տառապում են անքնությամբ, չօգտագործեն քնաբերներ, այլ օգտվեն հոգեբանական օգնությունից:

 

13 փորձաքննություն է իրականացվել, որոնց ժամանակ մասնակցել է ավելի քան 4300 մարդ: Ուսումնասիրել են քնաբերների և պլացեբոյի միջև եղած տարբերությունները, նաև նշել են պլացեբոյի օգտագործումից հետո առաջացած փոփոխությունները, ներառյալ վիճակի բարելավումը: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել պլացեբո օգտագործողների վիճակի բարելավում:

 

Հետազոտության հեղինակը նշել է, որ հոգեբանական օգնությունն ավելի արդյունավետ կարող է լինել թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցության դեպքում: Այս գործոնն է նաև պատճառը, որ մարդիկ հրաժարվեն քնաբերների օգտագործումից:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ